ԱՐԵՎԸ ՇՈՂՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ ՀԱՎԱՍԱՐ

էջեր

ՄԵՐ ՄԱՍԻՆ


Արտյոմ Սահակյան՝
«Արևի Շող» ՀԿ-ի շահերի պաշտպան
 Սույն թվականի փետրվարի 25-ին տեղի ունեցավ Արևի Շող ՀԿ-ի բացման արարողակարգը: Արևի ՇողՀԿ-ն մեծագույն սիրով հյուրընկալեց Մենք կարող ենք, Սպիտակ Բազե, Հույսի Կամուրջ”, Սկարպ, գործընկեր ՀԿ-ներին: Բացման ողջույնի խոսքը հղեց Առաքելություն Արևելք կազմակերպության նախագահ Րաֆֆի Դուդաքլյանը: Բազմաթիվ հյուրերի մեջ էր նաև Տիգրան Մեծ ռազմամարզական վարժարանի տնօրեն՝ Կորյուն Ղումաշյանը, Արմավիրի մարզի կարատեի ֆեդերացիայի նախագահ՝ Գարիկ Եփրեմյանը, Մ. Սարյանի անվան գեղարվեստի դպրոցի ուսուցչուհի ՝ Նելլի Նիկոյանը: Նրանք ևս ողջունեցին "Արևի Շող" ՀԿ-ին և հղեցին իրենց բարեմաղթանքները
"Սատար" ՀԿ-ի նախագահի կողմից հանդիսավոր կերպով պատվոգիր շնորհվեց "Արևի Շող" ՀԿ-ի շահերի պաշտպան՝ Արտյոմ Սահակյանին՝ հայրենիքին անձնվեր ծառայելու համար
Արմավիրի մարզի կարատեի ֆեդերացիայի նախագահ՝ Գարիկ Եփրեմյան
Գրասենյակի բացման հաջորդ օրը "Արևի Շող" ՀԿ ներկայացավ մի կին և իր ամուսնու համար հենակ խնդրեց: Նրա ամուսինը ՝64-ամյա Գառնիկ Դանիելյանը արդեն երկար տարիներ է ինչ ձեռք է բերել հաշմանդամություն և ունի ինքնուրույն տեղաշարժվելու խնդիր: Նա ամաչում է տանից դուրս գալ, քանի որ պետք է ձեռքից բռնել, որ քայլի: Պատճառը հենակ չունենալն է: "Արևի շողՀԿ-ն սիրով տրամադրեց 2 հենակ, որը "Արևի Շող" ՀԿ-ին նվիրաբերել էր գործընկեր՝ "Սատար" ՀԿ-ն:


ԼՂՀ Նախագահի 2013 հրամանագրով Արտյոմ Սահակյանը պարգևատրվել է
Մարտական Ծառայության մեդալով
Տիգրան Մեծ ռազմամարզական վարժարանի տնօրեն՝ Կորյուն Ղումաշյանը (կենտրոնում)




2013 թվականի հուլիսին «Հույսի կամուրջ» և «Սկարպ» ՀԿ-ների կողմից իրականացվող «Լսելի դարձնել հաշմանդամության ձայնը» ծրագրի շրջանակում «Առաքելություն Արևելք» հայաստանյան գրասենյակի աջակցությամբ ստեղծվեց հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող 7 կազմակերպություններըորոնք անդամակցում 
են Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքին
Այդ կազմակերպություններն են ՝
·        «Արևի Շող»` Արմավիր (ղեկավարԳարիկ Մագթաղյան),
·       «ՄԱՆ – Միասնության Արևահամ Նեկտար»` Վանաձոր (ղեկավարՖիլետա Ներսիսյան),
·       «Սպիտակ Բազե»` Սպիտակ (ղեկավար` Մարինե Ասատրյան),
·       «Մենք Կարող Ենք»` Երևան (ղեկավարԱրմինե Սահակյան),
·       «Լռության Ձայն»` Երևան (ղեկավարԱրթուր Կարոյան),
·       «Կանթեղ Արագածի»`Ապարան (ղեկավարԱնահիտ Խալաթյան),
·       «Միասին»` Արարատ (ղեկավարՏիգրան Շիրինյան): 



Առաքելություն Արևելք կազմակերպության նախագահ Րաֆֆի Դուդաքլյան

Комментариев нет:

Отправить комментарий

Այստեղ Կարող է Լինել Ձեր Գովազդը` arevishogh@gmail.com

X