ԱՐԵՎԸ ՇՈՂՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ ՀԱՎԱՍԱՐ

էջեր

ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ․․․



  1. Մայիսի 8-ին <<Արևի Շող>> ՀԿ շահերի պաշտպան Արտյոմ Սահակյանը մասնակցեց <<Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք>> իրավաբանական անձանց միության ընդհանուր ժաղովին: Ժողովի ընթացքում քննարկված թեմաները եղել են միության ՇՊ ռազմավարությունը և 2014 թ արված աշխատանքները, պլանավորված աշխատանքների ներկայացումը, անդամավճարների վճարման կարգը և խնդիրները, ինչպես նաև դաշինքի մասնակից անդամներին ներկայացվել է փոքր դրամաշնորհային ծրագիր: Դրամաշնորհային ծրագիրը մրցութային է և նպատակ է հետապնդում հզորացնել հաշմանդամություն ունեցող անձանց շարժումը Հայաստանում ի նպաստ Հ.ՈՒ .Ա.:



  1. << Սպիտակ Բազե>> ՀԿ-ի բացման հանդիսավոր արարողությունը


Մարտի 27-ին Սպիտակ քաղաքում տեղի ունեցավ մեր գործընկեր << Սպիտակ Բազե>> ՀԿ-ի բացման հանդիսավոր արարողությունը: Բացմանը ներկա էին գործընկերներ ՀԿ-ներից <<Հույսի Կամուրջ>>, <<Սկարպ>> , <<Արևի Շող>>, <<Մենք Կարող Ենք>> << Լռության Ձայն>>, <<Կանթեղ Արագածի>>, <<Միասին>> ՀԿ-ները և Առաքելություն Արևելք դաշինքից ներկայացուցիչներ, ինչպես նաև ներկայացուցիչներ քաղաքապետարանից և այլ հյուրեր: << Սպիտակ Բազե >> ՀԿ-ի բացման հանդիսավոր խոսքին հաջորդեց նվերների բաշխումը: Շնորհավորելով << Սպիտակ Բազե >> ՀԿ-ին մենք մաղթում ենք նրան սահուն և բեղմնավոր աշխատանք:
















Комментариев нет:

Отправить комментарий

Այստեղ Կարող է Լինել Ձեր Գովազդը` arevishogh@gmail.com

X