Արմավիրի մարզում ապրում են 13000 հաշմանդամություն ունեցող մարդիկ, և օրեր առաջ նրանց նախաձեռնությամբ և նրանց համար բացվեց« "Արևի Շող" հասարակական կազմակերպությունը: Նորաբաց ՀԿ-ն այժմ աջակցություն է ստանում Դանիայի արտաքին գործերի նախարարության Զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող "Լսելի դարձնենք հաշմանդամության ձայնը" ծրագրից: Ծրագիրն իրականացնում են "Հույսի կամուրջ" և "Սկարպ" ՀԿ-ները՝ "Առաքելություն Արևելք" միջազգային կազմակերպության հետ համատեղ:
"Արևի Շող" ՀԿ նախագահ
Գարիկ Մանգասարյանը խոսում է իրենց առջև դրված խնդիրների, նպատակների ու դրանց լուծման ուղիների մասին.
- Հասարակական կազմակերպություն հիմնելու նպատակը, բնականաբար, Արմավիրում հաշմանդամություն ունեցող մարդկանց ձայնը լսելի դարձնելն է, նրանց խնդիրներին անդրադառնալն ու լուծում տալը: Մենք աշխատելու ենք բոլոր տեսակի հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ և կոնկրետ թիրախային խումբ չունենք: Մի շարք խնդիրներ ունենք մեր առաջ դրված: Ամենահրատապ խնդիրը Արմավիրը հասանելի, մատչելի դարձնել մեր շահառուների համար: Մենք հավատում ենք, որ բոլոր խնդիրներն իրենց լուծումներն ունեն, և փորձելու ենք գտնել դրանք:
։Արևի Շող"-ն այս պահին վարձակալում է գրասենյակը, այն հագեցած է բոլոր անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով: Գրասենյակը փոքրաթիվ աշխատակազմ ունի, բայց նրանց կողքին են կամավորները, ովքեր ևս օգնում են ծրագրերը իրականացնելուն: Հատկանշական է, որ նորաբաց ՀԿ-ի կողքին են նաև տեղական ինքնակառավարման մարմինները, ու առաջիկա օրերին կկայանա կողմերի հանդիպումը, որի ժամանակ կքննարկվեն համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարները: Հավելենք, որ այս պահին «Արևի շողը» միակ գործող կազմակերպությունն է Արմավիրում, որը զբաղվում է հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով:
Комментариев нет:
Отправить комментарий