ԱՐԵՎԸ ՇՈՂՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ ՀԱՎԱՍԱՐ

էջեր

11.03.2014

"Մենք Կարող Ենք" ՀԿ-ի բացումը





Մարտի 6-ին տեղի ունեցավ "Մենք կարող ենք" ՀԿ-ի բացման արարողությունը։
 որը ուղեկցվեց Նարեկ – Արայիկի անհատական նկարների ցուցահանդեսով: Միջոցառման ընթացքում փոքրիկ Գոռը գարունը ավետող ծաղկեփնջեր բաժանեց գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:"ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ" մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքների շահերի պաշտպանության հասարակական կազմակերպության բացումը զուգորդվեց Արայիկ - Նարեկի նկարների ցուցահանդեսով:
"Բնությունն իմ աչքերով" նկարների
շարքը նրա ներաշխարհն է արտահայտում՝ իր վառ և գունեղ պատկերներով: Կազմակերպության բացմանը ներկա էին "ՀՈՒՅՍԻ ԿԱՄՈՒՐՋ" ՀԿ-ի,
"ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՎԵԼՔ" կազմակերպության, "ՍԿԱՐՊ" ՀԿ-ի նախագահներն ու աշխատակիցները, նորաստեղծ հասարակական կազմակերպություններից՝ "ԱՐԵՎԻ ՇՈՂ" և "ԿԱՆԹԵՂ ԱՐԱԳԱԾԻ" ՀԿ-ների հիմնադիր անդամները, Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցներ, թիվ 17 դպրոցի տնօրենը և այլ հարգելի հյուրեր ՝Հայաստանի ազգային պատկերասրահից: Ցուցահանդեսը և Նարեկի ցուցադրած աճպարարական համարները ևս մեկ ապացույց էին այն բանի, որ մտավոր խնդիրներով մարդիկ էլ կարող են...
"ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ"...
"Մենք կարող ենք" ՀԿ-ին գարնանամուտին ընդառաջ գրասենյակի բացման առիթով, ցանկանալով նրան երկար ու բեղմնավոր աշխատանքային գործունեություն: 

Комментариев нет:

Отправить комментарий

Այստեղ Կարող է Լինել Ձեր Գովազդը` arevishogh@gmail.com

X