Ես Ռազմիկն եմ․ արդեն 22 տարեկան եմ։ 20 տարեկան էի, երբ իմ կյանքում տեղի ունեցավ մե՜ծ, շա՜տ մեծ փոփոխություն։ 2012թ.Օգօստոսի 19 էր երբ բարեկամներով և հարազատ մարդկանցով հավաքվեցինք ու ճանապարհ ընկանք դեպի Սևանա լիճ։ Որոշել էինք կիրակի օրվա հանգիստը անցկացնել Սևանում։
Հասնելով տեղ տեղավորվեցինք և ժամը 1-ին մոտ էր երբ,որոշեցինք եղբորս (քեռուս տղայի) հետ հեծանվանավակներից վերցնել և գնալ լճի խորքերը։ Քանի,որ ափից շատ էինք հեռացել փրկարարներին անհանգստության առիթ տվեցինք և նրանք մոտենալով մեզ հետ վերադարձրեցին դեպի ափ։ Ափից մոտ 7 մետր հեռավորության վրա կանգնած էինք նավակի վրա, ու եսորոշեցի սովորական իջնելու փոխարեն գլխի վրա ցատկել ջուրը ՝ ու ցատկեցի… Քանի,որ ես բարձրահասակեմ (192-սմ ) ցատկս անհաջող ստացվեց, ես չէի նկատել,որ տարածքը խորը չէր և արդյունքում հետևանքով կոտրեցի պարանոցս։ Հարվածը շատ ուժեղ էր, որովհետև ջրի խորությունն ընդամենը 50- 60սմ Էր։ Կոտրված պարանոցս վնասել էր ողնուղեղս, որի պատճառով ամբողջ մարմինս անշարժացել ու անզգայացել էր։ Ես անշարժ պարկած էի ջրում՝ դեմքով դեպի ջուրը ․․․ Օդ չկար շնչելու ու
ոչ էլ կարողանում էի շրջվել…չէի հասկանում ինչ էր կատարվում հետս։ Միայն հասկանում էի որ մահն է ինձ հանդիպել ու ես մահանում եմ։ Իմ համար սարսափելին այն չէր,որ ես կարող էի մահանալ այլ սարսափելին այն էր,որ ես կարող էի ԱՍՏԾՈՒՆ չտեսնել՝ իմ ապրած կյանքը թույլ չեր տա ԱՍՏԾՈՒՆ հանդիպել։ Ես վախեցել էի,շփոթվել էի, չգիտեի ինչ անեի, որ մի քիչ երկար դիմանայի առանց օդի…
Հասնելով տեղ տեղավորվեցինք և ժամը 1-ին մոտ էր երբ,որոշեցինք եղբորս (քեռուս տղայի) հետ հեծանվանավակներից վերցնել և գնալ լճի խորքերը։ Քանի,որ ափից շատ էինք հեռացել փրկարարներին անհանգստության առիթ տվեցինք և նրանք մոտենալով մեզ հետ վերադարձրեցին դեպի ափ։ Ափից մոտ 7 մետր հեռավորության վրա կանգնած էինք նավակի վրա, ու եսորոշեցի սովորական իջնելու փոխարեն գլխի վրա ցատկել ջուրը ՝ ու ցատկեցի… Քանի,որ ես բարձրահասակեմ (192-սմ ) ցատկս անհաջող ստացվեց, ես չէի նկատել,որ տարածքը խորը չէր և արդյունքում հետևանքով կոտրեցի պարանոցս։ Հարվածը շատ ուժեղ էր, որովհետև ջրի խորությունն ընդամենը 50- 60սմ Էր։ Կոտրված պարանոցս վնասել էր ողնուղեղս, որի պատճառով ամբողջ մարմինս անշարժացել ու անզգայացել էր։ Ես անշարժ պարկած էի ջրում՝ դեմքով դեպի ջուրը ․․․ Օդ չկար շնչելու ու
ոչ էլ կարողանում էի շրջվել…չէի հասկանում ինչ էր կատարվում հետս։ Միայն հասկանում էի որ մահն է ինձ հանդիպել ու ես մահանում եմ։ Իմ համար սարսափելին այն չէր,որ ես կարող էի մահանալ այլ սարսափելին այն էր,որ ես կարող էի ԱՍՏԾՈՒՆ չտեսնել՝ իմ ապրած կյանքը թույլ չեր տա ԱՍՏԾՈՒՆ հանդիպել։ Ես վախեցել էի,շփոթվել էի, չգիտեի ինչ անեի, որ մի քիչ երկար դիմանայի առանց օդի…
Ափում շատ մարդիք կային (մոտ հարյուրից ավել) բայց իմ հույսը իրենցից ոչ մեկի վրա չէր, ես մտածու էի, որ ափում գտնվող մարդկանցից որևէ մեկը չի նկատի ինձ։ Բայց կար մեկը ում վրա ես հույս դրեցի, ումից ակնկալում էի օգնություն և փրկություն, նրա անունը ՀԻՍՈՒՍ է …Ես խեղդվոււմ էի ու անընդհատ ջուր էի կուլ տալիս և այդ ժամանակ հույսս ԱՍՏԾՈՒ վրա դնելով մտքում խոսեցի նրա հետ՝ասելով․ <<Տեր եթե ինձ վերցնելու ես վերցրու քո մոտ իսկ եթե ոչ ապա ինձ ջրից հանիր ու տուր հնարավորություն ապրելու, որպեսզի փոխեմ կյանքս ու լինեմ քեզ հաճելի>>։ Այդ խոսքերը ասելուց հետո նկատեցի կողքս կանգնած մի երեխայի, որի դեմքը չէր երևում։ Ես շփոթվել էի ու ջուր էիկուլ տալիս։Այդ ժամանակ երեխան իր մի ձեռքը դրել էր պարանոցիս իսկ մյուս ձեռքով էլ շոյում էր ձախ այտս կարծես թե նա ինձ հանգստացնում էր ու ասում <<մի վախեցիր>> ։ Մի պահ ես խաղաղվեցի ու կարծեցի,որ քեռուս փոքր տղան էր, ով ինձ նկատել ու եկել է օգնության, բայց նա չէր։ Քանի որ իմ շունչը կտրվում էր իսկ երեխան դեմքս շոյելուց բացի ոչինչ չէր անում ես կրկին խուճապի մատնվցի, սկսեցի նորից ջուր կուլ տալ,երեխան նկատելով այդ ամենը իր ձեռքը մոտեցրեց շուրթերիս ու փակեց բերանս, բայց ես գլուխս հեռացրեցի նրա ձեռքից ու շարունակեցի ջուր խմել երեխան հերթական անգամ ձեռքը մոտեցրեց բերանիս և շատ ուժեղ փակեց այն:Ես այդ պահին միտք ծագեց․ <<իսկ ի՞նչ եթե ես երեխու ձեռքը կծեմ, եթե կծեմ՝ երեխեն ցավից կգոռա ու նրա ծնողները կլսեն ձայնը և կգան օգնության, օգնությանգալով էլ կնկատեն ինձ ու կոգնեն և ջրից կհանեն >>։ Այդպես էլ արեցի, ես կծեցի նրա ձեռքը այնպս ուժեղ,որ ինձ թվում էր ՚թե ուր որ է ատամներովս կպոկեմ նրա մաշկը, իսկ երեխան…գիտեք ի՞նչ էր անում երեխան, նա չէր գոռում ցավից, նա ուղղակի շարունակում էր մյուս ձեռքով շոյել այտս։ Երբ ինձ մնացել էր հաշված վարկյաններ ու աջքերիս առաջ արդեն սեվանում էր, եսզգացի,որ մեկը ինձ գրկեց ու հանեց ջրից։ Երբ շրջվեցի դեմքով երկինք տեսա մոտ տաս մարդկանց ովքեր ձեռքերի վրա տանում էին ինձ դեպի ափը։
Իմ՝ ջուրը ցատկելու պահից, եղել եմ եղբորս (մորաքրոջս տղայի) ուշադրության կենտրոնում, նա տեսել է թե ինչպես եմ ցատկում ջուրը, ինչպես եմ դուրս գալիս ջրի երես բայց չի մոտեցել ինձ, մտածելով թե «Ռազն է էլի հերթական անգամցույց է տալիս թե ինչքան է շունչ կարողանումպահել ջրում»։ Բայց նկատելով, որ արդեն մոտ երկու րոպե է ինչ ես նույն դիրքում եմ(լավ իմանալով,որ ես մեկ րոպեից ավել չեմ կարողանում սուզված մնալ) տագնապած վազում է դեպի ինձ, նա է ինձ գրկում, նա է ինձ շրջում դեմքով դեպի երկինք և միայնակ ափ տանում, բայց իմ տեսածը լրիվ այլ էր։ Եվ այդպես ափում պառկած եմ ու լիքը մարդիք հավաքվել են գլխիս վերևը, բոլորը կարծում էին,որ ես խեղդվել էի ու րանցից մեկը հարցրեց <<կարո՞ղ ես ոտքերտ շառժել>> փորձեցի ու չստացվեց, նույն մարդը կրկին հարցրեց <<իսկ ձեռքերտ կարո՞ղ ես շառժել>>․ փորձեցի ու նույնպես ոչ, ես ոչինչ չէի զգում պարանոցիցս ներքև ու չէի կարողանում ոչինչ շարժել անգամ մարմինս և ինձ թվում էր, որ ամբողջ մարմինս կազմված է ընդամենը մեկ գլխից ու վերջ։ Ինձ տեղափոխեցին մոտակա հիվանդանոց, որտեղ ինձ պետք է առաջին բուժոգնություն ցույց տային։ Քանի որ ես մեծ քանակությամբ ջուր էի խմել ինձ պետք է զոնդաորում անեին, որպեզի ջուրը հանեին ստամոքսիցս։ Զոնդաորումը արեցին ու պատկերացնում եք մեծ քանակության հեղուկի փոխարենիմ ստամոքսից դուրս եկավ ընդամենը հիսուն գրամ ջուր,այնքան քիչ, կարծես ես ընդանրապես ջուր կուլ չէի տվել…Այդ ընդացքում իմ շուրջը հավաքված հարազատներիցս հարձրեցի՝ <<ո՞վ էր այդ երեխան, որ իմ բերանը փակում էր և թույլ չէր տալիս ջուր խմել>>․ հարազատներս զարմացած իրար էին նայում,որովհետև չէին հասկանում ինչի մասին էի խոսում, մորաքրոջս տղան մոտեցավ ու ասաց <<Ռազ ես ամբողջ ընթացքում քո ցատկելու պահից քեզ եմ նայել ու քո կողքը ոչ ոք չի եղել>>։ Ես լռեցի ու աչկերիցս արցունքներ գնացին, որովհետև մի հարցում միտքս պայծառացավ․․․Դա ԱՍՏՎԱԾ էր, ով լսեց ինձ և տվեց հնարավորություն ապրելու և փոխելու կյանքս։ Ինձ տեղափոխեցին մեկ այլ հիվանդանոց ու այդ ամբողջ ընթացքում ես անընդհատ բարձրաձայն ասում էի <<ԱՍՏՎԱԾ իմ>>իսկ մտքումս ասում էի <<Ինչքան ես դու ինձ սիրում,ինչքան համբերատար ես եղել , ինչպես ես լսում իմ ձայնը ու օգնում ինձ այն դեպքում երբ այսքան տարիներ ապրելով անարգել եմ քեզ ու չեմ եղել քեզ հաճելի, արել եմ այն ինչ ուզեցել եմ իսկ իմ ուզածը եղել է միյայն ՄԵՂՔԸ…. >>։ Եվ այդպս ես անցա միքանի ստուգումներ,որից պարզ դարձավ, որ իմ կյանքին լուրջ վտանգ է սպառնում ու ես ունեմ երեք օրվա կյանք։ Ես գիտակցում էի իմ վիճակի լրջությունը բայց չէի վախենում, որովհետև ընդունել էի Հիսուսին, որպես իմ Տեր ու փրկիչ, ամենինչ նրան էի տվել իմ օրը, ժամը, վարկյանը, տարին ու կյանքը։ Ես վստահեցի ԱՍՏԾՈՒՆ և հանձնվեցի նրա բարի կամքին։ Երրորդ օրն էր, երբ որպես վերջին հույս արեցին վիրահատությունս։ Այդ օրը կատարվեց հերթական հրաշքը՝ բժիշկը խոստովանել էր այն,որ իրականությունը չի համապատասխանում ռենգենի պատասխանի հետ, նաև ասել էր, որես ունեմ քայլելու 95% հնարավորությու, իսկ մինչև վիրահատությունը նրանք անգամ 1% ապրելու հնարաորություն չէին տալիս։ Ի՞նչ է ստացվում, երբ բժիշկներ դրեցին վերջակետ իմ կյանքին, ԱՍՏՎԱԾ դրեց բազմակետ ու թողեց, որ ապրեմ:
Այդ օրը ես կորցրեցի քայլելու և ձեռքիս մատները շարժելու ունակությունս,
բայց գտա ավելի մեծն ու հրաշալին՝ գտա ԱՍՏԾՈՒՆ և այդ օրվանից ես ապրում եմ ոչ թե ինձ այլ ԱՍՏԾՈ և իր փառքի համար, ես իմ նոր կյանքն եմ նվիրել իրեն։ Ճիշտ է ես այսօր չեմ քայլում բայց ապրում եմ, չեմկարողանում քայլեմ բաց սիրում եմ, սիրում եմ ոչ թե միային ինձ սիրողին այլ բոլորին, սիրում եմ մարդ տեսակին առանց ակնկալիքի ու շահի։
Սիրելի բարեկամ ճշմարտություն ես փնտրում՞կարդա ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ու կգտնես, կանչիր, մոտեցիր ԱՍՏԾՈՒՆ և նա կմոտենա քեզ ու դու կտեսնս մեծամեծն ու անհասանելին և կծանոթանաս իսկական հրաշքի հետ՝ ինչպես ես….



Комментариев нет:
Отправить комментарий