ԱՐԵՎԸ ՇՈՂՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ ՀԱՎԱՍԱՐ

էջեր

25.08.2014

Ներառական կրթությունը Արմավիրի մարզում

2014թ_ի օգոստոսի 23-ին մեկնարկեց <<Արևի Շող>> ՀԿ-ի <<Ներառական կրթությունը Արմավիրի մարզում >> ծրագիրը, որը իրականացվում է <<Լսելի դարձնել հաշմանդամության ձայնը>> ծրագրի շրջանակներում: Այդ օրը <<Արևի Շող>> ՀԿ անդամները <<Մենք Կարող ենք>> ՀԿ նախագահ և սեմինարավար Արմինե Սահակյանի հետ միասին հյուրանկալվել էին Մովսես Սիլիկյանի անվան Արմավիրի թիվ 6 հիմնական դպրոց, անցկացնելու սեմինար դպրոցի ուսուցիչների հետ: 
Ըստ ծրագրի նախատեսված է Արմավիր քաղաքի երեք դպրոցներում անցկացնել 4-ական սեմինար դպրոցի ուսուցիչների, ծնողների, հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն չունեցող աշակերտների հետ: 
Ծրագրի նպատակն է նպաստել Արմավիրի տարածաշրջանում հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի և շահերի պաշտպանությանը հանրության իրազեկության բարձրացման ու վերաբերմունքի փոփոխության միջոցով:



Ամբողջական ֆոտոշարքը կարող եք դիտել Այստեղ։

Комментариев нет:

Отправить комментарий

Այստեղ Կարող է Լինել Ձեր Գովազդը` arevishogh@gmail.com

X