Հունիսի 27-ին Երևանի Սիրահարների այգում տեղի ունեցավ «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած «Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Երևանում» թեմայով բացօթյա քննարկումը:
Քննարկմանն իրենց տեսակետները ներկայացրեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետի տեղեկալ Մհեր Բաղդասարյանը, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արևիկ Խաչատրյանը, Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի նախագահ Զառա Բաթոյանն ու «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:
- Քաղաքապետարանը նախատեսում է հաշմանդամների համար հատուկ ավտոկանգառներ առանձնացնել, և նրանց համար այդ ավտոկայանատեղերը լինելու են անվճար
- 2014 թ. ընթացքում Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ներկրել հաշմանդամություն ունեցող անձանց համար արդեն հարմարեցված հատուկ 10 ավտոբուս:
- 2014 թվականի բյուջեյով նախատեսված է ավելի մեծ գումար քաղաքաշինական միջավայրը հաշմանդամություն ունեցող անձանց համար ավելի մատչելի դարձնելու համար, և այս տարվա ձեռքբերումները համատեղ աշխատանքի արդյունք են:
Քննարկումը հեռարձակվեց «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ: Տեսանյութը`
Քննարկման մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ disabilityinfo.am կայքից։
Комментариев нет:
Отправить комментарий