ԱՐԵՎԸ ՇՈՂՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ ՀԱՎԱՍԱՐ

էջեր

28.03.2014

"Լռության Ձայն" ՀԿ-ի բացումը




Բավականի տպավորիչ բացում տեղի ունեցավ ապրիլի 4-ին, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Այդ օրը բացվեց <<Լռության Ձայն>> լսողության խնդիրներ ունեցող անձանց շահերի պաշտպանության հասարակական կազմակերպությունը:
Ներկաները հնարավորություն ունեցան հիանալու Տիգրան Ոսկանյանի նկարների ցուցահանդեսով:Դրանք բավականին ինքնատիպ էին: Բացմանը ներկա էին գործընկերներ ՀԿ-ներից՝ ,<<Հույսի Կամուրջ>>, <<Սկարպ>>, <<Արևի Շող>>, <<Մենք Կարող Ենք>>, <<Սպիտակ Բազե>>, <<Միասին>>, <<Կանթեղ Արագած>> և <<Առաքելություն Արևելք>> դաշինքի ներկայացուցիչները, ինչպես նաև

այլ հյուրեր: Հաջողություն մաղթելով մեր գործընկերոջը մենք ցանկանում ենք, որ նրանց լռության ձայնը լսելի լինի ամենուր:
<<Արևի Շող>> ՀԿ-ն հյուրընկալեց <<Հայկական Ճամբար>> լեզվի և առագաստանավի դպրոց բարեգործական հասարակական կազմակերպությանը: Կազմակերպության սոցիոլոգ Ժաննան <<Արևի Շող>> ՀԿ-ի 18-30 տարեկան շահառուների հետ անցկացրեց հարցում-հետազոտություն: Նրանք ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացնում են <<Հաշմանդամ երիտասարդները սպորտում>> եռամսյա հետազոտական ծրագիր: Ծրագրի նպատակն է ներգրավել հաշմանդամություն ունեցող երիտասարդներին բոլոր մակարդակներում անցկացվող մարզական միջոցառումներին: Ծրագրի վերջում կպատրաստվի ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային միջոցառումներին մասնակցելու մատչելիության մասին ամփոփ զեկույց:

Ամբողջական ֆոտոշարքը կարող եք դիտել այստեղ...

Комментариев нет:

Отправить комментарий

Այստեղ Կարող է Լինել Ձեր Գովազդը` arevishogh@gmail.com

X