ԱՐԵՎԸ ՇՈՂՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ ՀԱՎԱՍԱՐ

էջեր

22.04.2014

"Պար առանց սահմանների"-ն և "Արևի Շող"-ը

Անցկացվեց <<Պար առանց սահմանների>> խորագրով եռամյա ծրագիր, որը իրականացրեց  Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը, համագործակցելով ՀՀ Մշակույթի նախարարության, <<Փոքր թատրոնի>>, Միացյալ Թագավորությունում հայկական սփյուռքի հետ : 
Ծրագրի նպատակն է մինչև 2015թ Հայաստանում հիմնել առաջին ներառական և պարային կառույցը՝ բաղկացած հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն չունեցող արվեստագետներից: 

Ապրիլի 4,5,6 և 11,12,13-ին <<Արևի Շող >> ՀԿ-ի շահառուներ Անուշ Սմբատյանը և Դոնարա Գալստյանը մասնակցեցին <<Պար առանց սահմանների>> ծրագրի առաջին փուլին՝ եռօրյա դասընթացներին: Նրանք շատ տպավորված են և մեծ ակնկալիքներով սպասում են ծրագրի հետագա ընթացքին: 
Ողջունելով ծրագրի մասնակիցներին <<Արևի Շող>> ՀԿ-ն բոլորին մաղթում է հաջողություններ և մեծ հաղթանակներ իրենց պարային կարիերայում:




Комментариев нет:

Отправить комментарий

Այստեղ Կարող է Լինել Ձեր Գովազդը` arevishogh@gmail.com

X