ԱՐԵՎԸ ՇՈՂՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ ՀԱՎԱՍԱՐ

էջեր

02.05.2014

Ֆլեշ մոբ "Արևի Շող"-ի մասնակցությամբ

Տեմպուս ASPIRE ծրագրի շրջանակներում, Հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությունը հասարակությանը, 2014թ ապրիլի 30-ին Հայստանում կազմակերպվեց Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքների Ազգային իրազեկման օր: 
Այդ օրը <<Արևի Շող>> ՀԿ-ի անդամները մասնակցեցին միջոցառման մաս կազմող ֆլեշ մոբին, որը տեղի ունեցավ Կոնսերվատորիայի և Երևանի պետական համալսարանի դիմաց: Միջոցառման կարգախոսն էր «Կրթություն բոլորի համար. հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ»: Միջոցառումը ամփոփվեց Անի պլազա հյուրանոցում <<Հաշմանդամություն ունեցող անձանց բուհական կրթության հնարավորությունները, խնդիրներն ու մարտահրավերները>> կլոր սեղանի քննարկումով:



Комментариев нет:

Отправить комментарий

Այստեղ Կարող է Լինել Ձեր Գովազդը` arevishogh@gmail.com

X