ԱՐԵՎԸ ՇՈՂՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ ՀԱՎԱՍԱՐ

էջեր

30.08.2014

"Ապրենք Առողջ Միասին" ինֆորմացիոն դասախոսություն


Օգոստոսի 30-ին <<Արևի Շող>> ՀԿ-ի պատանի կամավորներ Դավիթ Սահակյանը և Գևորգ Ավետիսյանը իրենց տարեկիցների և <<Արևի Շող>> ՀԿ-ի շահառուների համար կազմակերպել էին <<Ապրենք Առողջ Միասին>> խորագրով ինֆորմացիոն դասախոսություն: 

Տղաները ամառային հանգիստը անց էին կացրել Փամբակում, որտեղ «Երիտասարդներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը և ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները կազմակերպել էին «Տղաների անձնային որակների կատարելագործման ճամբար» նախագիծը: Տղաները այս կերպ իրենց փորձը փոխանակեցին իրենց հասակակիցների հետ: 

Սեմինարին հրավիրված բանախոսը` Երևանի հոգեվերլուծական ասոցիացիայի անդամ, մանկավարժ-հոգեբան և ֆիզիոթերապևտ,
թիվ 5 դպրոցի հատուկ հոգեբան Նաիրա Եղոյանն էր:Բացի այդ, տղաների աշխատանքը գնահատելու և նրանց քաջալերելու էր եկել նրանց մենթորը` Սեգ Կիրակոսյանը:

 Սեմինարը նպատակ ուներ պատանիներին և երիտասարդներին տեղեկացնել ծխախոտի և ալկոհոլի օգտագործման վիճակագրության, դրանց օգտագործման վատ հետևանքների, վտանգների ինչպես նաև դրանց ուղղված պայքարի նոր ձևերի մասին:

Ամբողջական ֆոտոշարքը կարող եք դիտել այստեղ։

Комментариев нет:

Отправить комментарий

Այստեղ Կարող է Լինել Ձեր Գովազդը` arevishogh@gmail.com

X