ԱՐԵՎԸ ՇՈՂՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ ՀԱՎԱՍԱՐ

էջեր

08.09.2014

"Ներառական կրթությունը Արմավիրի տարածաշրջանում" սեմինար-դասընթաց Արմավիրի թիվ 1 հիմնական դպրոցում

05.09.2014թ "Արևի Շող" հ/կ իր <<Ներառական կրթությունը Արմավիրի տարածաշրջանում>> ծրագրի շրջանակներում անցկացրեց սեմինար-դասընթաց Արմավիրի թիվ 1 հիմնական/օժանդակ/ դպրոցի ուսուցիչների հետ: Ինչպես և նախորդ երկու հաստատություններում, այստեղ նույնպես չկար մատչելի միջավայր ՀՈՒԱ դպրոցի տարածք մուտք գործելու համար: Այնինչ հենց այս հաստատությունը առավել շատ կարիք ունի ՀՈՒԱ հարմարեցված միջավայրի: Ինչպես նշեց դպրոցի տնօրեն տիկին Լիլյան, իրենք ունեն հենաշարժողական խնդիր ունեցող աղջիկ երեխա, ում տեղափոխել են դպրոց գրկած վիճակում, սակայն այսօր արդեն նրանք բախվել են մեծ խնդրի հետ այն առումով, որ երեխան մեծացել է և նրան գրկած տեղափոխելը դժվարացել:
Ծավալված հետաքրքիր քննարկման ընթացքում մանկավարժները նշեցին այն առանձնահատկությունները, որոնք խանգարում են իրենց ուսումնական պրոցեսը պատշաճ կերպով կազմակերպելուն: Նրանք խոր հիասթափությամբ ասացին, որ ամենացավոտ հարցը դա ծնողների անտարբերությունն է իրենց երեխաների նկատմամբ: Ինչպես նշեցին դպրոցի մանկավարժները, իրենց մոտ ուսուցանվող թվով 100 երեխաներից 10%-ի ծնողներն են ուշադիր իրենց երեխաների նկատմամբ և որ այսօր ծնողներն ավելի շատ կարիք ունենք <<օգնության>>:Վերջում ամփոփելով քննարկումը դպրոցի մանկավարժները հայտնեցին իրենց շնորհակալությունը արդյունավետ քննարկում անցկացնելու համար: Նրանք փոխանակվեցին իրենց փորձով և կարևորեցին թե՛ ներառական կրթության դերը, և թե՛ հատուկ դպրոցի դերը: Բացի դրանից նրանք փաստեցին, որ ընդունում են որոշ տերմիններ և դիտողությունները արված ՀՈՒԱ դիմելաձևին և այլն:

Комментариев нет:

Отправить комментарий

Այստեղ Կարող է Լինել Ձեր Գովազդը` arevishogh@gmail.com

X