ԱՐԵՎԸ ՇՈՂՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ ՀԱՎԱՍԱՐ

էջեր

06.12.2014

"Արևի Շող"-ի վերջին այցը Արմավիրի Մովսես Սիլիկյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց

Արև Շող հ/կ-ը Ներառական կրթությունը Արմավիրի տարածաշրջանում ծրագրի շրջանակներում իր վերջին այցելությունն իրականացրեց Արմավիրի Մովսես Սիլիկյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցում:Այցելության նպատակն էր ցուցադրել հաշմանդամություն ունեցող անձանց մասին ֆիլմ, այնուհետև քննարկել այդ ֆիլմը դպրոցի աշակերտների հետ: Քննարկումն ավելի անմիջական դարձավ Արևի Շողի ակտիվիստ և կամավոր Օժենի Ավետիսյանի ջանքերի շնորհիվ, իսկ աշակերտները մեծ հետաքրքրությամբ դիտեցին ֆիլմը և հայտնեցին տեսակետներ առաջադրված նյութի վերաբերյալ: Նրանք զարմանալիորեն հիացած էին տեսնելով ՀՈՒԱ հաջողություններն ու ձեռքբերումները:
Քննարկաման ավարտին նրանք հետևություններ արեցին իրենց վերաբերմունքի մասին հաշմանդամություն ունեցող մարդկանց և նրանց հասարակության մեջ ներառվելու վերաբերյալ:
Ամբողջական ֆոտոշարքը դիտել այստեղ։ 

Комментариев нет:

Отправить комментарий

Այստեղ Կարող է Լինել Ձեր Գովազդը` arevishogh@gmail.com

X