ԱՐԵՎԸ ՇՈՂՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ ՀԱՎԱՍԱՐ

էջեր

12.10.2014

Սեմինար դասընթաց Արմավիրի Թիվ 5 հիմնական դպրոցի ներառական կրթություն ստացող երեխաների ծնողների հետ

<<Ներառական կրթությունը Արմավիրի տարածաշրջանում>> ծրագրի շրջանակներում 2014թ-ի հոկտեմբերի 3-ին Արևի Շող հ/կ-ն սեմինար- դասընթաց անցկացրեց Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոցի ներառական կրթություն ստացող երեխաների ծնողների հետ: Դասնթացի սկզբում ծնողները կաշկանդված էին և խուսափում էին անմիջական շփման մեջ մտնել միմյանց հետ, սակայն Արևի Շող հ/կ-ի շահերի պաշտպան Արտյոմ Սահակյանի տրամադրող զրույցի արդյունքում նրանք <<բացվեցին>> և սկսեցին կիսվել իրենց մտահոգող հարցերով, որոնք հիմնականում վերաբերվում էին իրենց երեխաներին կրթական պրոցեսին ներառելուն : Քննարկման արդյունքում պարզվեց, որ նրանցից շատերը երկար ժամանակ տատանվել են երեխաներին կրթության տալու հարցում: Նրանք կարծում են, որ այսօր հասարակությունը դեռ պատրաստ չէ հաշմանդամություն ունեցող երեխաներին իր շարքերը ընդունել և որ ներառական կրթություն ստացող երեխաները հիմնականում որոշակի սթրեսի են ենթարկվում, ինչը բացասաբար է անդրադառնում նաև ծնողների վարքի և վերաբերմունքի վրա շրջապատի նկատմամբ: 
Սակայն դասընթացը արդյունավետ եղավ այնքանով, որ ի վերջո նրանք եկան այն եզրահանգման, որ ներառական լիարժեք կրթություն ստանալու գործում իրենց ուրույն դերն ունեն հենց իրենք ծնողները, և որ նրանք անգիտակցաբար կարողանում են ազդել իրենց երեխաների հետագա վարքի վրա, նրանց խրախուսելով, քաջալերելով հաղթահարելու ուսման ընթացքում առաջացած դժվարություններն ու խոչընդոտները: Վերջում ծնողներն ընգծեցին, որ նման հանդիպումները մտածելու տեղիք են տալիս և քաջալերում իրենց՝ ծնողներին, չհուսահատվելու փոքրիկ անհաջողություններից և խրոխտ քայլերով առաջ շարժվելու:Իսկ Արևի Շող հ/կ-ի անդամները, հանձինս Գարիկ Մագթաղյանի և Արտյոմ Սահակյանի, խոստացան ծնողներին միշտ կապի մեջ լինել նրանց հետ և աջակցել նրանց ցանկացած հարցում:


Комментариев нет:

Отправить комментарий

Այստեղ Կարող է Լինել Ձեր Գովազդը` arevishogh@gmail.com

X