ԱՐԵՎԸ ՇՈՂՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ ՀԱՎԱՍԱՐ

էջեր

12.10.2014

Հանդիպում Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտների հետ

03.10.2014թ Արևի Շող հ/կ-ի հաջորդ հանդիպումը <<Ներառական կրթությունը Արմավիրի տարածաշրջանում>> ծրագրի շրջանակներում Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտների հետ էր: Աշակերտների հետ անցկացրած բարության դասը նպատակ էր հետապնդում տեղեկացնել նրանց հաշմանդամություն ունեցող երեխաների կրթական խնդիրների, ինչպես նաև ուսման ընթացքում առաջացած դժվարությունների մասին, իրենց հասակակիցների հետ առաջացած բախումների և ինչու ոչ նաև նրանց ձեռք բերած հաջողությունների մասին: Բարության դասի ընթացքում ցուցադրված ֆիլմերի արդյունքում ծավալված քննարկումը շատ արդյունավետ եղավ: Երեխաները իրենց համար բացահայտեցին նոր տերմիններ ՀՈՒԱ վերաբերյալ, հասկացան, որ նրանք էլ մարդիկ են, ովքեր ունեն նպատակներ և երազանքներ:
Երեխաները մեծ ոգևորոթյամբ ավելացրեցին, որ սիրով կընդունեն իրենց շարքերը իրենց հասակակից
հաշմանդմություն ունեցող երեխաների և կընկերակցեն նրանց:













Комментариев нет:

Отправить комментарий

Այստեղ Կարող է Լինել Ձեր Գովազդը` arevishogh@gmail.com

X