ԱՐԵՎԸ ՇՈՂՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ ՀԱՎԱՍԱՐ

էջեր

06.12.2014

Հանդիպում "Անի Պլազա" հյուրանոցում

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Լսելի դարձնել հաշմանդամության ձայնը. հզորացնել նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունը Հայաստանում» ծրագիրն ավարտվում է 2014 թվականի դեկտեմբերին, ինչպես նաև զուգահեռաբար ավարտին է մոտենում նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության և հանրության իրազեկության բարձրացմանն ու վերաբերմունքի փոփոխությանն ուղղված» դրամաշնորհային ծրագիրը, դրամաշնորհառու բոլոր կազմակերպությունները այդ թվում և Արևի Շող ՀԿ-ն ս.թ. նոյեմբերի 14-ին հրավիրվել էին Երևանի «Անի Պլազա» հյուրանոցի ԳԱՌՆԻ սրահ:Այստեղ մասնակից բոլոր կազմակերպությունները նեկայացրեցին իրականցվող ծրագրերի գործողությունները, արդյունքները, ձեռքբերումները, քաղած դասերն ու շարունակականության գրավականները:
Ընթացքում ցուցադրվեցին յուրաքանչյուր կազմակերպության պատրաստած պրեզենտացիաները իրենց կատարած գործողությունների մասին, ինչպես նաև եղան քննարկումներ, կատարվեցին դիտողություններ և փորձի փոխանակում:Հանդիպումը շատ արդյունավետ էր:
Ամբողջական ֆոտոշարքը դիտել այստեղ։

Комментариев нет:

Отправить комментарий

Այստեղ Կարող է Լինել Ձեր Գովազդը` arevishogh@gmail.com

X