Նոյեմբերի 15-ին Արևի Շող ՀԿ անդամները Արմավիրի քաղաքացիական-երիտասարդական կենտրոնում մասնակցեցին« Լրագրողներ հանուն ապագայի» (ԼՀԱ) ՀԿ-ի կազմակերպած« <<Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնություն>> (ԲԿԳ) խորագրով դասընթաց-քննարկմանը: ԼՀԱ նախագահ, դասընթացավար Սուրեն Դեհերյանի խոսքով` ԲԿԳ մարզային քննարկումները նպատակ ունեն նախաձեռնության մասին իրազեկել տեղի քաղհասարակության ներկայացուցիչներին, լսել Հայաստանի ստանձնած պարտավորությունների վերաբերյալ նրանց մեկնաբանություններն ու առաջարկությունները և դրանք հասցնել շահագրգիռ մարմիններին:Նկատի ունենալով այն փաստը, որ մարզային ՀԿ-ները ավելի քիչ են տեղեկացված այս նախաձեռնությանը, նրանք քննարկմանը հրավիրել էին նաև մարզային ՀԿ-ների ներկայացուցիչնեի:
Ակտիվ քննարկաման ընթացքում Արևի Շող-ի անդամները հետաքրքիր առաջարկներով հանդես եկան և ցանկություն հայտնեցին հետագայում իրականացնելու ԲԿԳ գործողությունների ծրագրի վերաբերյալ սեփական մշտադիտարկումներ:
Ամբողջական ֆոտոշարքը դիտել այստեղ։

Комментариев нет:
Отправить комментарий