ԱՐԵՎԸ ՇՈՂՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ ՀԱՎԱՍԱՐ

էջեր

19.12.2014

Հանդիպում - քննարկում "Ունիսոն"-ի և "Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք"-ի մասնակցությամբ

16.12.2014թ Արևի Շող ՀԿ անդամները մասնակցեցին «Ունիսոն» ՀԿ-ի և «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության և UNDP( ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր)-ի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպում-քննարկմանը, որտեղ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով և խնդիրներով զբաղվող ՀԿ-ները, հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները վեր հանեցին հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, առաջարկեցին

06.12.2014

Քննարկում Արմավիրի սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժնում

20.11.2014թ Արմավիրի տարածքային զբաղվաության պետական գործակալությունը Արմավիրի սոցապ ծառայության տարածքային բաժնում կազմակերպել էր հանդիպում-քննարկում Արմավիրի մարզային հ/կ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև <<Արևի Շող>> հ/կ ներկայացուցիչները՝ Սոֆյա Ստեփանյանը և Հեղինե Պապիկյանը: Քննարկաման բուն նպատակը, ինչպես նշեց Արմավիրի տարածքային զբաղվածության կենտրոնի տնօրեն պարոն Վարազդատ Ասատրյանը մարզային, առավելապես հաշմանդամային հարցերով զբաղվող, և ընդհանրապես հ/կ-ներին ինֆորմացնելն էր ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N534 - Ն որոշմանը: Ըստ նրա մարզային հ/կ –ները այս առումով շատ կարևոր օղակ են հանդիսանում անմրցունակ անձանց և գործող կառույցի միջև՝

"Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնություն" դասընթաց-քննարկում

Նոյեմբերի 15-ին Արևի Շող ՀԿ անդամները Արմավիրի քաղաքացիական-երիտասարդական կենտրոնում մասնակցեցին« Լրագրողներ հանուն ապագայի» (ԼՀԱ) ՀԿ-ի կազմակերպած« <<Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնություն>> (ԲԿԳ) խորագրով դասընթաց-քննարկմանը: ԼՀԱ նախագահ, դասընթացավար Սուրեն Դեհերյանի խոսքով` ԲԿԳ մարզային քննարկումները նպատակ ունեն նախաձեռնության մասին իրազեկել տեղի քաղհասարակության ներկայացուցիչներին, լսել Հայաստանի ստանձնած պարտավորությունների վերաբերյալ նրանց մեկնաբանություններն ու առաջարկությունները և դրանք հասցնել շահագրգիռ մարմիններին:Նկատի ունենալով այն փաստը, որ մարզային ՀԿ-ները ավելի քիչ են տեղեկացված այս նախաձեռնությանը, նրանք քննարկմանը հրավիրել էին նաև մարզային ՀԿ-ների ներկայացուցիչնեի:

Հանդիպում "Անի Պլազա" հյուրանոցում

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Լսելի դարձնել հաշմանդամության ձայնը. հզորացնել նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունը Հայաստանում» ծրագիրն ավարտվում է 2014 թվականի դեկտեմբերին, ինչպես նաև զուգահեռաբար ավարտին է մոտենում նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության և հանրության իրազեկության բարձրացմանն ու վերաբերմունքի փոփոխությանն ուղղված» դրամաշնորհային ծրագիրը, դրամաշնորհառու բոլոր կազմակերպությունները այդ թվում և Արևի Շող ՀԿ-ն ս.թ. նոյեմբերի 14-ին հրավիրվել էին Երևանի «Անի Պլազա» հյուրանոցի ԳԱՌՆԻ սրահ:Այստեղ մասնակից բոլոր կազմակերպությունները նեկայացրեցին իրականցվող ծրագրերի գործողությունները, արդյունքները, ձեռքբերումները, քաղած դասերն ու շարունակականության գրավականները:

Բարության դաս Արմավիրի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 դպրոցում

2014թ-ի նոյեմբերի 10-ին Արևի Շողի կամավորները՝ Հեղինե Պապիկյանը և Օժենի Ավետիսյանը, բարության դաս անցկացրեցին Արմավիրի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 դպրոցում: Իներորդ դասարանի աշակերտները ակտիվ մասնակցեցին քննարկմանը, հայտնեցին կարծիքներ , արեցին առաջարկություններ:Ընդհանուր առմամբ քննարկումն անցավ հետաքրքիր մթնոլորտում:Վերջում երեխաները բարության օդապարուկը լցրեցին լավագույն մաղթանքներով և այն պատրաստեցին թռիչքի:
Ամբողջական ֆոտոշարքն այստեղ։ 

"Արևի Շող"-ի վերջին այցը Արմավիրի Մովսես Սիլիկյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց

Արև Շող հ/կ-ը Ներառական կրթությունը Արմավիրի տարածաշրջանում ծրագրի շրջանակներում իր վերջին այցելությունն իրականացրեց Արմավիրի Մովսես Սիլիկյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցում:Այցելության նպատակն էր ցուցադրել հաշմանդամություն ունեցող անձանց մասին ֆիլմ, այնուհետև քննարկել այդ ֆիլմը դպրոցի աշակերտների հետ: Քննարկումն ավելի անմիջական դարձավ Արևի Շողի ակտիվիստ և կամավոր Օժենի Ավետիսյանի ջանքերի շնորհիվ, իսկ աշակերտները մեծ հետաքրքրությամբ դիտեցին ֆիլմը և հայտնեցին տեսակետներ առաջադրված նյութի վերաբերյալ: Նրանք զարմանալիորեն հիացած էին տեսնելով ՀՈՒԱ հաջողություններն ու ձեռքբերումները:

"Ապրել անկախ և ներառվել համայնքում" ծրագիրը Զառա Բաթոյանի հետ

22.11.2014թ Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի նախագահ Զառա Բաթոյանը <<Ապրել անկախև ներառվել համայնքում >> ծրագրի շրջանակներում թրեյնինգ անցկացրեց <<Արևի Շող>> հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանություն հ/կ –ի ՀՈՒԱ ՇՊ խմբի կամավորականների և անդամների հետ: <<Արևի Շող>> ՇՊ խմբի հինգ կամավորներն են՝ խմբի ղեկավար Հեղինե Պապիկյանը և խմբի անդամներ՝ Մերրի Մհլամյանը, Լիլիթ Մանուկյանը, Օժենի Ավետիսյանը և Արաքսյա Մանուկյանը: Թրեյնինգի ընթացքում խումբը քննարկեց այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ՀՈՒԱ ՇՊ-ը, դրա կիրարկման մեթոդները, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկատվություն ձեռք բերելու քաղաքակիրթ ձևերը և այլն:

01.11.2014

"Սատար"-ի նվերն "Արևի Շող"-ին

Հոկտեմբերի վերջին օրը «Արևի Շող» ՀԿ-ում մեծ աշխուժություն էր տիրում։ «Արևի Շող» ՀԿ-ի գործընկեր «Սատար» ՀԿ-ն «Արևի Շող»-ի շահառուներին պետք է տրամադրեր սայլակներ, քայակներ, ձեռնափայտեր և հենակներ։ Ըստ պայմանավորվածության գործընկեր կազմակերպության մեքենան ժամանեց «Արևի Շող»-ի գրասենյակ։ Հետաքրքիր զրույց ծավալվեց մեր շահառուների և «Սատար» ՀԿ-ի նախագար Հունան Հունանյանի միջև։ Նա ասեց, որ բոլոր շահառուներն էլ, ովքեր կարիք ունեն սայլակի՝ կստանան համապատասխան չափի սալակներ։ Այնուհետև զրույցին  հաջոդեց չափումների վերցնելը և համապատասխան գրառումներ անելը։ Արդյունքւոմ մեր շահառուներից 15-ին տրամադրվեց սայլակներ, երեքը ստացան ձեռնափայտեր ու ևս մի քանիրսը՝ հենակներ և քայլակներ։
Ամբողջ իրադարձությունը լուսաբանելու էին եկել Արմավիրի 
 «Նոյ Հայաստան» հեռուստաընկերությունից։
ԱՅս համագործակցությունը շատ Խոստումնալից էր և «Արևի Շող»-ի շահառուները շատ գոհ մնացին։ 


Ամբողջական Ֆոտոշարքը դիտել այստեղ։ 

12.10.2014

Հանդիպում Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտների հետ

03.10.2014թ Արևի Շող հ/կ-ի հաջորդ հանդիպումը <<Ներառական կրթությունը Արմավիրի տարածաշրջանում>> ծրագրի շրջանակներում Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտների հետ էր: Աշակերտների հետ անցկացրած բարության դասը նպատակ էր հետապնդում տեղեկացնել նրանց հաշմանդամություն ունեցող երեխաների կրթական խնդիրների, ինչպես նաև ուսման ընթացքում առաջացած դժվարությունների մասին, իրենց հասակակիցների հետ առաջացած բախումների և ինչու ոչ նաև նրանց ձեռք բերած հաջողությունների մասին: Բարության դասի ընթացքում ցուցադրված ֆիլմերի արդյունքում ծավալված քննարկումը շատ արդյունավետ եղավ: Երեխաները իրենց համար բացահայտեցին նոր տերմիններ ՀՈՒԱ վերաբերյալ, հասկացան, որ նրանք էլ մարդիկ են, ովքեր ունեն նպատակներ և երազանքներ:

Սեմինար դասընթաց Արմավիրի Թիվ 5 հիմնական դպրոցի ներառական կրթություն ստացող երեխաների ծնողների հետ

<<Ներառական կրթությունը Արմավիրի տարածաշրջանում>> ծրագրի շրջանակներում 2014թ-ի հոկտեմբերի 3-ին Արևի Շող հ/կ-ն սեմինար- դասընթաց անցկացրեց Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոցի ներառական կրթություն ստացող երեխաների ծնողների հետ: Դասնթացի սկզբում ծնողները կաշկանդված էին և խուսափում էին անմիջական շփման մեջ մտնել միմյանց հետ, սակայն Արևի Շող հ/կ-ի շահերի պաշտպան Արտյոմ Սահակյանի տրամադրող զրույցի արդյունքում նրանք <<բացվեցին>> և սկսեցին կիսվել իրենց մտահոգող հարցերով, որոնք հիմնականում վերաբերվում էին իրենց երեխաներին կրթական պրոցեսին ներառելուն : Քննարկման արդյունքում պարզվեց, որ նրանցից շատերը երկար ժամանակ տատանվել են երեխաներին կրթության տալու հարցում: Նրանք կարծում են, որ այսօր հասարակությունը դեռ պատրաստ չէ հաշմանդամություն ունեցող երեխաներին իր շարքերը ընդունել և որ ներառական կրթություն ստացող երեխաները հիմնականում որոշակի սթրեսի են ենթարկվում, ինչը բացասաբար է անդրադառնում նաև ծնողների վարքի և վերաբերմունքի վրա շրջապատի նկատմամբ: 

17.09.2014

"Ներառական կրթությունը Արմավիրի տարածաշրջանում" սեմինար-դասընթաց թիվ 6 հիմնական դպրոցում


<<Արևի Շող>>ՀԿ-ն իրականացրեց <<Ներառական կրթությունը Արմավիրի տարածաշրջանում>> ծրագրի շրջանակներում կազմակերպված թվով իր չորրորդ սեմինար-դասընթացը՝ նախատեսված թիվ 6 հիմնական դպրոցի ներառական կրթություն ստացող երեխաների ծնողների համար:
Սեմինար-դասընթացն ընթացավ հետաքրքիր քննարկման մթնոլորտում, ինչն օգնեց ծնողներին ավելի անկեղծ լինել և քննարկել այնպիսի <<փակ>> թեմաներ կապված իրենց երեխաների հետ, որոնք մինչ այդ նրանք հնարավորություն չէին ունեցել բարձրաձայնել:

Նրանք ընդունեցին այն փաստը, որ երեխաների կրթական առաջադիմությունը տեսնելու, նրանց ոգևորելու համար մեծ է նաև ծնողի դերը, այնինչ նրանք գրեթե համոզված էին, որ այդ ամենը միայն ուսուցիչների և դպրոցի գործն է:
Սեմինարի ավարտին նրանք պայմանավորվածություն ձեռք բերեցին <<Արևի Շող>> ՀԿ-ի անդամների հետ հետագայում հանդիպելու և ի շահ իրենց երեխաների՝ համատեղ ջանքերով համագործակցելու համար:




Ամբողջական ֆոտոշարքը կարող եք դիտել այստեղ:


Այստեղ Կարող է Լինել Ձեր Գովազդը` arevishogh@gmail.com

X